Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ Միացյալ Նահանգները հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, եվրոպական երկրների և Ուկրաինայի հետ․ Քուշներ

19:06 • 09.11.26

Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ Միացյալ Նահանգները հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, եվրոպական երկրների և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։

Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորումը կպահանջի Ռուսաստանի և ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների միջև անվտանգության հարցերի շուրջ ուղիղ շփումներ։