Լա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին
Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ՝ «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում, հյուրընկալեց կատալոնական «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն՝ առաջ մղելով մադրիդյան ակումբին։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում, Ֆերմին Լոպեսը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը, իսկ 66-րդ րոպեին ձևակերպել դուբլ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հաղթական գոլի դրվագում Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում է կատարել Լամին Յամալը, որը շարունակում է ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնել։ 19-ամյա վինգերը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 19 խաղում «գոլ+փոխանցում» համակարգով վաստակել է արդեն 30 միավոր (17 գոլ և 13 գոլային փոխանցում)։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 33 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ատլետիկոն» 28 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 22-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալին», իսկ «Ատլետիկոն» նույն օրը արտագնա խաղում կմրցի «Խետաֆեի» հետ։










