Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբ

16:16 • 08.11.26

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ, որի հետևանքով վեց մարդ է զոհվել։

«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին», — գրել է Փաշինյանը ։

Հիշեցնենք, որ Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Վերջին տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ։ Կրակողը արմատական հայացքներ ունեցող 24-ամյա տղամարդ է։ Կասկածյալը նույնպես վիրավորվել է ձերբակալման ժամանակ։ Տուժել են նաև երկու ոստիկաններ։