Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը

13:02 • 29.11.26

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը

Ամենաբարձր ցուցանիշն Արագածոտնի Մեծաձորում է՝ 41.10%, բայց սա ամենափոքր համայնքն է՝ ընդամենը 73 ընտրողով։ Խոշոր համայնքներից ակտիվությամբ առջևում են Սևանը (16.85%) և Կապանը (16.61%), ապա՝ Նոյեմբերյանը (14.70%)։ Ամենացածր մասնակցությունն առայժմ Մեծամորում է՝ 4.41%։

Ըստ համայնքների՝

• Մեծաձոր — 41.10%
• Սևան — 16.85%
• Կապան — 16.61%
• Նոյեմբերյան — 14.70%
• Ապարան — 11.61%
• Ամասիա — 11.28%
• Բաղրամյան — 9.83%
• Սպիտակ — 8.76%
• Արևուտ — 8.59%
• Աշոցք — 7.12%
• Աշտարակ — 6.60%
• Մեծամոր — 4.41%