Մենք 2022 թվականից հետո հասկացել ենք, որ ակտիվորեն պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը դառնա հասանելի․ Ռուբեն Ռուբինյան

21:16 • 28.11.26

Մենք 2022 թվականից հետո հասկացել ենք, որ ոչ մի բան չանելը կործանարար ճանապարհ է, մենք հասկացել ենք, որ ակտիվորեն պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը դառնա հասանելի, այս մասին CTRL Z հաղորդման ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Պատճառը դա է, որ այս տարիների ընթացքում, ես իմացել եմ, որ ինչ-որ բան ասում եմ կամ անում եմ, որևէ մեկն ինձ ասելու է դավաճան կամ գործակալ, բայց ես, քանի որ համարել եմ, որ իմ քաղաքական առաքելությունն է անել ամեն ինչ, որ պատերազմ չլինի, գնացել ենք այդ ճանապարհով»,-նշել է նա։