Տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցից մինչև Սարյան փողոցի երթևեկությունը. քաղաքապետարան
Տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցից մինչև Սարյան փողոցի երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Թումանյան փողոցի` Աբովյան փողոցից մինչև Սարյան փողոց ընկած հատվածում»,- նշվում է հաղորդագրության մեջ։












