ԵՄ անդամ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ 2028–2034 թվականների բյուջեի պարամետրերի շուրջ

18:48 • 27.11.26

ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է անհաջողությամբ։ ԵՄ անդամ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ 2028–2034 թվականների բյուջեի պարամետրերի շուրջ՝ երկրների միջև խորը անհամաձայնությունների պատճառով։

Յոթ երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Նիդեռլանդները և Ավստրիան, հրաժարվել են հետագա խորհրդակցություններից՝ պնդելով, որ ծախսերը պետք է կրճատվեն։ Միևնույն ժամանակ, 17 երկրներից բաղկացած խումբը՝ Իտալիայի և Ռումինիայի գլխավորությամբ, դեմ է գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման ֆինանսավորման զգալի կրճատմանը։

Փոխզիջման բացակայության պատճառով նոյեմբերի 27-ին նախատեսված գագաթնաժողովը չեղարկվել է։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։