Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ հետախուզման մեջ գտնվող Դավիթ Մհերի Քելեշյանից (վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և փողերի լվացման նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման, ինչպես նաև դասալքության համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 2 անշարժ գույք,
- 605 միլիոն 730 հազար դրամ:









