Բարելավվել են «ԱՆԻ Պրոդուկտ»-ի լոգիստիկ ու արտադրական գործընթացները. ընկերությունը դեկտեմբերի 1-ին կսկսի խաղարկություն՝ սպառողների համար (տեսանյութ, լուսանկարներ)

22:48 • 26.11.26

Հետևել շուկայի փոփոխվող պահանջներին, կատարելագործել արտադրական գործընթացներն ու ապահովել արտադրանքի որակի շարունակական բարելավումը. այս սկզբունքով է գործում 2003 թվականին հիմնադրված «ԱՆԻ Պրոդուկտ»-ը, որը տարիների ընթացքում փոքր արտադրամասից վերածվել է ժամանակակից արտադրական համալիրի։

«Վերջին երեք տարվա ընթացքում կատարել ենք սարքավորումների հոսքագծերի վերազինում, ինչպես փաթեթավորման, այնպես էլ տեխնոլոգիական։ Դրանք այսօրվա դրությամբ, պաստերացված կաթնամթերքի արտադրության համար աշխարհում ամենաարդիական սարքավորումներն են»-ասում է «ԱՆԻ Պրոդուկտ» ընկերության Արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը:

Այսօր «ԱՆԻ Պրոդուկտ»-ն աստիճանաբար ընդլայնում է իր արտադրանքի տեսականին՝ ավանդական կաթնամթերքի՝ կաթի, մածունի, կաթնաշոռի և թթվասերի կողքին ներկայացնելով նոր արտադրատեսակներ և համային լուծումներ։ 

Ընկերությունն առաջարկում է հունական յոգուրտների տեսականի՝ ընտրության հնարավորություն ստեղծելով բալանսավորված սննդակարգին հետևող և նոր համեր նախընտրող սպառողների համար։ Տեսականին ներառում է դասական, վանիլային, օրեգանոյի և հապալասի համերով հունական յոգուրտներ։ Ընկերության վերջին նորամուծություններից է առանց լակտոզի (կաթնաշաքարի) կաթնամթերքի շարքը, որն ընդգրկում է առանց լակտոզի թթվասեր և կաթնաշոռ, ինչպես նաև հունական յոգուրտներ՝ դասական, մարակույայի, անանուխ-լայմի և ծիրանի համերով։

«Մենք ցանկանում ենք, որ «ԱՆԻ Պրոդուկտ»-ի տեսականին բավարարի տարբեր մարդկանց նախասիրությունները և պահպանենք մեր որակը, ինչպես նաև վստահությունը՝ մեր հանդեպ»,-նշում է «ԱՆԻ Պրոդուկտ» ընկերության Գլխավոր տնօրեն Գևորգ Բիձյանը։

Ընկերության արտադրական գործընթացների կարևորագույն բաղադրիչներից մեկը որակի և սննդամթերքի անվտանգության վերահսկումն է, որն իրականացվում է «ԱՆԻ պրոդուկտ»-ի արտադրական ողջ շղթայում։

Ընկերության զարգացման տեսլականում կարևոր տեղ ունի նաև շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը։ Դեռևս 2022 թվականին, արտադրական էներգաարդյունավետության բարձրացման նպատակով, ընկերությունը ներդրել է արևային կայաններ։ Այս մոտեցումն արտահայտվում է նաև ընկերության առօրյա գործունեության մեջ․ մասնավորապես՝ շուկայի զարգացման թիմի աշխատանքային ավտոմեքենաները նույնպես էլեկտրական են։

Սպառողների հետ կապն ամրապնդելու և նրանց համար հաճելի անակնկալներ ստեղծելու նպատակով «ԱՆԻ պրոդուկտ»-ը ժամանակ առ ժամանակ նախաձեռնում է խաղարկություններ՝ իր սպառողների համար: Ամանորին ընդառաջ ընկերությունը կսկսի «Հաջողության համը» խաղարկությունը։ 

«Մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել խաղարկությանը մասնակցող 400 գրամանոց «ԱՆԻ Պրոդուկտ» թթվասերը, փաթեթավորման վրա գտնել անհատական կոդը և մուտքագրել այն խաղարկության Telegram հարթակում։ Կոդերը հավաքագրվում են: Դեկտեմբեր ամսվա ընթացքում երկու անգամ և մեկ անգամ՝ հունվարի ամսին, ուղիղ եթերում կլինի խաղարկություն: Խաղարկելու ենք 100 մրցանակ՝ կենցաղային տեխնիկա, հեռուստացույց, սառնարան, փոշեկուլ, բազմաեփ սարքեր և այլն»-մանրամասնում է «ԱՆԻ Պրոդուկտ» ընկերության Մարքեթինգային բաժնի ղեկավար Արտակ Հարությունյանը:

Այսպիսով, «ԱՆԻ Պրոդուկտ» ընկերությունը նպատակ ունի շարունակել զարգացնել հայկական արտադրությունը՝ ընդլայնելով հնարավորությունները, արձագանքելով շուկայի փոփոխություններին և սպառողներին առաջարկելով ժամանակակից պահանջներին համապատասխանող անվտանգ, որակյալ ու բազմազան արտադրանք։

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր սպառողներին՝ «ԱՆԻ Պրոդուկտ»-ից օգտվելու համար»-եզրափակում է «ԱՆԻ Պրոդուկտ» ընկերության Գլխավոր տնօրեն Գևորգ Բիձյանը։