Մենք կորցրել ենք շուկաներ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով․ Մակրոն

22:18 • 26.11.26

Մենք կորցրել ենք շուկաներ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով՝ Հյուսիսային Աֆրիկայում, Ռուսաստանում և այլ տարածաշրջաններում: Այս շուկաներից մի քանիսը, որոնք շատ կարևոր էին մեր գյուղատնտեսական ոլորտների համար, այժմ փակ են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մեր շուկաներից մի քանիսը փակվել են, ապա դարձել մեր մրցակիցները: Վերցրեք Ռուսաստանը. ընդամենը մի քանի տարի առաջ նրանք մեր հաճախորդներն էին: Կլիմայի փոփոխության պատճառով նրանք այժմ տարեկան երկու բերք են ստանում: Նրանք դարձել են խոշոր արտահանողներ, և սա մեզ ծանր հարված է հասցնում»,-նշել է նա։