Տարվա ամենամեծ զեղչերը՝ «Էլդորադո»-ում. սև ուրբաթի վերջին օրը` նոյեմբերի 27-ին, վաճառասրահները բաց կլինեն մինչև կեսգիշեր

16:39 • 26.11.26

Նոյեմբերի 27-ին «Էլդորադո» ընկերությունը կեզրափակվի տարվա ամենամեծ զեղչերն ու գնորդներին ընձեռի ևս մեկ հնարավորություն՝ ցանկալի տեխնիկան և տան համար անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել բացառիկ գներով։ Այս մասին տեղեկացնում են «Էլդորադո»-ից: «Սև ուրբաթի շրջանակում ներկայացված է շուրջ 75,700 ապրանք՝ անհավանական զեղչերով։

Հատուկ առաջարկները ներառում են էլեկտրատեխնիկայի, կենցաղային տեխնիկայի և տան պարագաների լայն տեսականի»,-նշում են ընկերությունից ու հիշեցնում, որ որ սա տարվա ամենաշահավետ գնումները կատարելու վերջին հնարավորությունն է և նման մասշտաբի զեղչերի համար անհրաժեշտ կլինի սպասել ևս մեկ տարի։

«Բացի մեծ զեղչերից՝ գնորդները կարող են օգտվել նաև մինչև 6 ամիս անտոկոս ապառիկի հնարավորությունից և լավագույն գնի երաշխիքից։ Եթե գնորդը նույն ապրանքը մրցակից խանութում գտնի ավելի ցածր գնով, «Էլդորադոն» կառաջարկի էլ ավելի ցածր գին՝ համաձայն լավագույն գնի երաշխիքի պայմանների»,-նշում են ընկերությունից: Սև ուրբաթին՝ նոյեմբերի 27-ին «Էլդորադոյի» վաճառասրահները կաշխատեն երկարացված աշխատանքային գրաֆիկով՝ մինչև ժամը 00։00-ն՝ հնարավորություն տալով գնորդներին օգտվել տարվա բացառիկ առաջարկներից մինչև կեսգիշեր։