Օմանի ափերի մոտ լցանավ է hարձակման ենթարկվել. տnւժածների մասին չի հաղորդվում

16:39 • 26.11.26

Օմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Խասաբից (Օման) 18 ծովային մղոն դեպի արևելք տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ Հորմուզի նեղուցից դուրս եկող լցանավը խոցվել է անհայտ արկով»,- տեղեկացրել են համակարգման կենտրոնից։

Տուժածների մասին չի հաղորդվում, նավի անվանումը և դրա գրանցման նավահանգիստը չեն նշվում։