Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո

15:17 • 26.11.26

Opta վիճակագրական հարթակի մասնագետները Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո թարմացրել են մրցաշարի հաղթողի վերաբերյալ իրենց կանխատեսումները։

Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում հաղթելու ամենաբարձր շանսերն ունի Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործների»՝ պատմության մեջ առաջին անգամ գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է 18,6 տոկոս։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է (16,29 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան» (12,58 տոկոս)։

Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են զբաղեցրել ՊՍԺ-ն (12,37 տոկոս), Մադրիդի «Ռեալը» (10,69 տոկոս), «Մանչեսթեր Սիթին» (6,77 տոկոս), «Լիվերպուլը» (6,31 տոկոս), Միլանի «Ինտերը» (3,37 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (2,33 տոկոս) և իտալական «Կոմոն» (2,23 տոկոս)։

Հավելենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել ՊՍԺ-ն։

Աղբյուրը`ArmSport.am