Հնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ Փաշինյան

13:27 • 26.11.26

Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում քաղաքացիական նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի չեղարկումը:

Այս մասին նա նշել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի դրդմամբ այդ օրենքից Հայաստանի հրաժարվելու հնարավորությանը:

«Հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը, օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, տեղի են ունեցել ընտրություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,- նշել է նա