ՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Շտուտգարտին». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը, «Ատլետիկոն» ևս հաղթանակ տոնեց
ՉԼ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շտուտգարտին»։
Միլանյան թիմը հաղթեց 2-0 հաշվով․ գոլերով աչքի ընկան Սուչիչն (11մ) ու Լաուտարոն։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 69-րդ րոպեին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո իտալական ակումբը 9 միավորով 12-րդն է լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում։ «Շտուտգարտը» 7 միավոր ունի և 17-րդն է։
Զուգահեռաբար ընթացող «Ատլետիկո»-«Վիկինգ» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Իսպանական թիմի կազմում աչքի ընկան Սորլոտն ու Ալվարեսը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։










