«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային»
ՉԼ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 5–րդ տուրի շրջանակում «Սաբահը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։
«Բարսելոնան» 4–1 հաշվով հաղթանակ տոնեց Բաքվում։ Առաջին խաղակեսում հյուրերի կազմում հաշիվը բացեց Էնթոնի Գորդոնը՝ Կարիմ Ադեյեմիի փոխանցումից։ 51–րդ րոպեին անգլիացին դուբլ գրանցեց։ Սա 25-ամյա ֆուտբոլիստի առաջին դուբլն էր «Բարսելոնայի» կազմում՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նյուքասլից» տեղափոխվելուց ի վեր։
Չորս րոպե անց արդեն աչքի ընկավ Ադեյեմին՝ Բալդեի փոխանցումից։ Քիչ անց կատալոնացիների առավելությունն էլ ավելի մեծացրեց Գաբրիել Ժեզուսը։ 63–րդ րոպեին «Սաբահի» ռուանդացի ֆուտբոլիստ Միկելսը մեկ գնդակ հետ բերեց։
Այս հանդիպումից հետո կատալոնական ակումբը 12 միավորով 4–րդն է լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում։ «Սաբահը» 3 միավոր ունի և 32–րդն է։
Զուգահեռաբար ընթացող «Սլավիա»–«Վիլյառեալ» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1–0 հաշվով։ Իսպանական թիմի կազմում աչքի ընկավ Տեյոն Բյուկենենը։














