«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բшխվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա

22:01 • 25.11.26

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «BYD» մակնիշի ավտոմեքենան «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին՝ «Դեֆանս» նորակառույց թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա հայտնվել քարերի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։