Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Համայնքային և քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված կնոջ դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։














