Արթուր Դանիելյանն արդեն տանն է, նա իրեն արտակարգ է զգում․ փաստաբան

20:39 • 25.11.26

Մոտ երկու ժամ առաջ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել և գնացել է տուն։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հարցին՝ ինչպես է իրեն զգում Արթուր Դանիելյանը, առողջական վիճակը նորմա՞լ է, փաստաբանը պատասխանել է․ «Արտակարգ է»։

Նա նաև նշել է, որ գործը դեռևս դատարանում է։

«Կսպասենք հաջորդ դատական նիստին»,- ավելացրել է Տիգրան Աթանեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ՝ Արթուր Դանիելյանի որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ, ինչպես նաև չբացակայելու արգելքով՝ հաշվի առնելով, որ Ա. Դանիելյանն այլ երկրի քաղաքացի է։