Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը․ ՆԳՆ

18:43 • 25.11.26

Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը, այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

«Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

Հորդորում ենք՝

-Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։
-Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։
-Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»,-նշված է հաղորդագրության մեջ։