Աբսուրդի ժանրից է, երբ մարդը երկու ամիս ինտենսիվ պատիժ է կրել միայն նրա համար, որ ֆեյսբուքում գրառումներ է արել․ Միհրան Հակոբյանը՝ Արթուր Դանիելյանի քրեական գործի մասին

18:23 • 25.11.26

Աբսուրդի ժանրից է, երբ մարդը երկու ամիս ինտենսիվ պատիժ է կրել միայն նրա համար, որ ֆեյսբուքում գրառումներ է արել, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով Արթուր Դանիելյանի քրեական գործի մասին, գրում է Aysor.am-ը։

«Սա այն դեպքում, երբ բոլորը տեսնում են, թե Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածներն ինչ բառամթերքով են խոսում քաղաքացիների մասին»,-ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ այս ամենը կատարվում է եվրոպական կառույցների լռության պայմաններում, և նման մոտեցումներն իրենց արժանի տեղն են ունենալու մեր հասարակական կյանքում, մեդիաների աշխատանքում ու պատմության մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։