Հեղափոխության դեմ՝ հեղափոխություն․ Իրական Հայաստանի կոնցեպտը Հայաստան է առանց հիշողության և արժանապատվության․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)
Իրական Հայաստանի կոնցեպտը Հայաստան է առանց հիշողության և արժանապատվության։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Քանի որ այն, ինչ Հայաստանի գործող իշխանությունն է առաջարկում, պարտադրում ՀՀ քաղաքացիներին ու համայն հայությանը, դա մի տարածք է, որի վրա ապրում են մարդիկ, որոնք չունեն պատմական հիշողություն, որևէ կապ նախնիների հետ, նրանց արածի, ազատագրածի հետ։ Ապրում են այսօրվա օրով։
Իրական Հայաստան անբարոյական կոնցեպտի հետ մենք ունենք բարոյական խնդիր։ Հայոց պատմության մեջ չեք գտնի Փաշինյանի խելքին, արժանապատվության, տրամաբանության որևէ ղեկավարի։ Հեղափոխության դեմ պետք է արվի հեղափոխություն։ Խոշոր կապիտալիստները չեն կարող Չէ Գևարա դառնալ։ Չեն կարող կապիտալիստներն անել հեղափոխություն, հեղափոխականները կապիտալիստներ չեն լինում»,- նշել է Հակոբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ հարցազրույցում․














