Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:38 • 25.11.26

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Մ-3 ավտոճանապարհի` Ծիլքար գյուղից Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։