Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել

14:54 • 24.11.26

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործն ընդունել է վարույթ: Այս մասին 24News-ին հայտնեց Քրեական դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը: Նախնական դատալսումները նշանակվել են դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Արգամ Աբրահամյանը պատվիրել է Ս.Վ.-ի սպանությունը, որը կատարել է Գեղամ Հակոբյանը: