Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ
«Կառուցող» դաշինքի թիմը ՝ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակել են հանդիպումները Դարբնիկի, Զորակի, Դաշտավանի և Դարակերտի բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում թիմի առաջնորդն ու անդամները խոսել են ինչպես արված, այնպես էլ նախատեսվող աշխատանքների մասին։
Նախընտրական հանդիպումներ են անցկացվել նաև Մասիսի 3-րդ և 6-րդ թաղամասերի բնակիչների հետ:
Դավիթ Համբարձումյանը թիմի և աջակիցների հետ քայլել են դեպի եկեղեցի և մոմ վառել:











