Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների 22-րդ փաթեթի նախագիծը

20:16 • 23.11.26

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ 22-րդ պատժամիջոցների փաթեթի նախագիծը։

Այն, ի թիվս այլ բաների, ներառում է Ռուսաստանի և Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրների հետ կապված 100 անհատների և կազմակերպությունների համար վիզայի արգելքներ, եվրոպական ընկերությունների Ռուսաստանում էներգետիկ նախագծերին մասնակցելու արգելք, ռուս մարզիկների ԵՄ-ում մրցումներին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնության որևէ պաշտոնական խորհրդանիշ ցուցադրելու արգելք, ԵՄ քաղաքացիներին ռուսական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու արգելք, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին Եվրոպայում գործող սպորտային կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու արգելք։