Երազանքիդ հաջորդ կանգառը՝ Զանզիբար․ Հայէկոնոմբանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ

12:05 • 23.11.26

Հայէկոնոմբանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունն առաջարկում են պլանավորել ամառային հանգիստը Հնդկական օվկիանոսի ափին՝ էկզոտիկ Զանզիբարում:

2026թ. նոյեմբերի 23-ից մինչև 2027թ. հունվարի 23-ը կատարելով հանրագումարային առնվազն 100,000 դրամ անկանխիկ վճարում Հայէկոնոմբանկի Mastercard որևէ վճարային քարտով՝ հնարավորություն կստանաք հաղթել 2 ճամփորդական փաթեթներից մեկը՝ յուրաքանչյուրը 2 անձի համար։

35 նվեր՝ Հայէկոնոմբանկի հոբելյանական 35-ամյակի առթիվ

Երկու գլխավոր մրցանակից բացի նախատեսված են ևս 33 խրախուսական նվերներ (MacBook Pro 14.2 նոթբուք, Instax տեսախցիկ, AirPods 5 անլար ականջակալ, ճամպրուկ):

Արշավին մասնակցելու պայմանները

Արշավի ընթացքում յուրաքանչյուր հանրագումարային 100,000 դրամ անկանխիկ վճարման դեպքում կստանաք մրցույթին մասնակցելու 1 (մեկ) կոդ: Բայց կա նաև հնարավորություն 1 կոդի փոխարեն ստանալ մի քանիսը, ինչ կմեծացնի հաղթելու հավանականությունը․

  • 2 կոդ Mastercard World քարտով հանրագումարային 100,000 դրամի չափով յուրաքանչյուր անկանխիկ վճարման դեպքում,
  • 3 կոդ նոր Mastercard քարտ ձեռք բերելու և դրանով առաջին անկանխիկ վճարումը կատարելու դեպքում,
  • կոդի կրկնապատկում թեժ օրերին (Black Friday Week + ամանորյա նախատոնական շաբաթ) ցանկացած Mastercard քարտով հանրագումարային 100,000 դրամի չափով յուրաքանչյուր անկանխիկ վճարման դեպքում:

Մրցույթի հաղթողները կընտրվեն տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով:

Ակցիայի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: