Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

11:19 • 23.11.26

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բնակվել են «Toyota Land Cruiser» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ։