ՀՊԼ․ «Փյունիկ»-«Սարդարապատ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

20:23 • 22.11.26

Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Փյունիկը» «Ֆրիդոմ Արենայում» ընդունել է «Սարդարապատին»։

Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: «Փյունիկի» կազմում դուբլ է ձևակերպել Դանիիլ Կուլիկովը: «Սարդարապատի» կազմում աչքի են ընկել Արմեն Սարգսյանը և Լևոն Վարդանյանը:

«Փյունիկը» 32 միավորով երկրորդն է, «Սարդարապատն» ունի 21 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը:

Տուրի եզրափակիչ խաղում «Նոան» կհյուրընկալվի «Ալաշկերտին»․ հանդիպման մեկնարկը ժամը 20։00-ին է։

Հաջորդ՝ 15-րդ տուրում «Փյունիկը» նոյեմբերի 29-ին կմրցի «Արարատի», իսկ «Սարդարապատը» նոյեմբերի 30-ին՝ «Արարատ-Արմենիայի» հետ։

Աղբյուրը`ArmSport.am