Լա Լիգա․ «Բարսելոնա»-ն 3:2 հաշվով հաղթել է «Վիլյառեալ»-ին

19:18 • 22.11.26

Իսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ՝ «Սպոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում, կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ՝ 3:2 հաշվով։

Հանդիպման մեկնարկը շոկային էր կատալոնացիների համար․ արդեն 5-րդ րոպեին հյուրերի պաշտպան Թեյջոն Բյուքենենը բացեց հաշիվը, իսկ ընդամենը երկու րոպե անց հարձակվող Տանի Օլուվասեյին կրկնապատկեց «դեղին սուզանավի» առավելությունը։

Երկրորդ խաղակեսում, սակայն, «Բարսելոնան» ընդամենը 10 րոպեում ամբողջությամբ շրջեց խաղի ընթացքը։ 57-րդ րոպեին պաշտպան Խերարդ Մարտինը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 61-րդ րոպեին կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը վերականգնեց հավասարակշռությունը։

Հաղթական գոլը գրանցվեց 67-րդ րոպեին՝ «Վիլյառեալի» պաշտպան Պաու Նավարոյի ինքնագոլի արդյունքում։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 36 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Վիլյառեալը» 15 միավորով 11-րդ տեղում է։

Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 29-ին, «Բարսելոնան» կմրցի «Դեպորտիվոյի» հետ, իսկ «Վիլյառեալը» նույն օրը կհյուրընկալվի «Սելտային»։

Աղբյուրը`ArmSport.am