«Վայլդբերրիզ»-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա․ հայտարարություն
«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն 2024 թվականից RWB խմբի կազմում է։ Ամբողջ գործառնական գործունեությունը փոխանցվել է խմբի հիմնական ընկերությանը՝ RWB-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Wildberries-ի մամուլի ծառայությունը։
«Էկոհամակարգի ձևավորման ընթացքում խումբը ձեռք է բերել նոր ընկերություններ, իսկ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն պահպանել է խմբի որոշ ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։ Ուստի «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա։
Տատյանա Կիմը շարունակում է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ»,-նշված է հայտարարության մեջ։










