«Team Group»-ը՝ «Digitec»-ի ռազմավարական գործընկեր. խումբը ներկայացնում է իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները (տեսանյութ, լուսանկարներ)
Տեխնոլոգիական ընկերությունների և բիզնեսի ներկայացուցիչերը, նաև ներդրողները կրկին մեկ վայրում են՝ քննարկելու ոլորտի նոր հնարավորություններն ու զարգացման ուղիները։
«Աշխարհի նոր AI հանգույց» խորագրով, «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր դռները բացեց «Digitec»-ը, որի ռազմավարական գործընկերը կրկին «Team Group»-ն է:

«Մենք ընկերությունների խումբ ենք, որը համախմբում է իրական թվային աշխարհի և ֆիզիկական աշխարհի ինտեգրումը, որն ապագան է։ Ուրախ եմ, որ այս «Digitec»-ն ամենամեծն է, և նման մեծ ընկերությունը, որը մեր է, ներկայացվում է նոր պրոդուկտներով, նոր լուծումներով: Կարող եմ վստահեցնել՝ սա նոր ստարտն է Al-ի ինտեգրման ոլորտում»-ասել է «Team Group»-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը:

««Team Group»-ը մի քանի տարի շարունակ «Digitec»-ի կողքին է: Ընկերությունների խումբը նաև ԱՏՁՄ խորհրդի անդամ է և միշտ, տարիներ շարունակ, բոլոր նախաձեռնություններում մեզ աջակցել է»-նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը:

«Digitec»-ի ընթացքում «Team»-ն իր տաղավարում ներկայացնում է խմբի կազմում գործող մի շարք ընկերությունների տեխնոլոգիական ներուժն ու տարբեր ոլորտներում մշակված նորարար լուծումները։

«Digitec»-ի շրջանակում, մինչև նոյեմբերի 22-ը «Team Group»-ի տաղավարում ներկայացված են խմբի կազմում գործող ընկերություններից «Team Telecom Armenia», «Team Pay», «Team Solutions CJSC», «Buy.am», «Team Energy», «Team Systems», «Team Logistics» ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական և մի շարք այլ ոլորտներում։

«Մեծ վերազինումներ են տեղի ունենալու և մեր ընկերությունների խումբը մեծ քայլերով շարժվում է առաջ: Շատ շուտով ականատես կլինեք նոր պրոդուկտների՝ գյուղատնտեսական արտադրանքից մինչև էներգետիկ ոլորտ, տարբեր ուղղություններով զարգացնում ենք և ամեն տեղ կիրառում ենք մեր տեխնոլոգիական առավելությունը»-հավելում է «Team Group»-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը:

Այսպիսով, «Team»-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։




















