Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա

12:35 • 21.11.26

Վլադիմիր Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպայի ներկայացուցիչների՝ Մոսկվա առաջարկվող այցի վերաբերյալ Զելենսկու առարկությունները։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին առաջարկել է գալ ՌԴ և ներկայացնել իրենց դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ։ Զելենսկին դեմ է արտահայտվել դրան։

«Վերջին շրջանում Զելենսկին Եվրոպական միության երկրների հետ խոսում է այնպես, կարծես դրանք իր վասալներն են։ Նրանք պարզապես իրենց դրել են համապատասխան վիճակում։ Կա՛մ նրանք գտնվում են այդ վիճակում, և այդ դեպքում ինչի՞ց են բողոքում, կա՛մ նրանք, այնուամենայնիվ, հիշում են, որ անկախ պետություններ են»,- ընդգծել է Զախարովան։