Ուիթքոֆի և Քուշների Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության թեման չի քննարկվել․ Զախարովա
Ուիթքոֆի և Քուշների Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության թեման չի քննարկվել, հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Քուշները հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ դրանում ներառելով եվրոպացի գործընկերներին։ Ամերիկացի բանակցողի խոսքով՝ դա հնարավորություն կտա տարածքային տարաձայնություններին զուգահեռ քննարկել նաև եվրոպական անվտանգության ապագան։














