Արմեն Գրիգորյանը Փաշինյանի պլան Բ-ն է, ուզում են դրսի համար ընդունելի թեկնածու դարձնել, չի ստացվի․ Արման Աբովյան (տեսանյութ)
Արմեն Գրիգորյանը Փաշինյանի պլան Բ-ն է, ուզում են դրսի համար ընդունելի թեկնածու դարձնել, չի ստացվի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
«Արմեն Գրիգորյանի հոդվածով ազդարարվեց արտահերթ ընտրությունների քարոզչական սկիզբը։ Գրիգորյանի այս ազդակը ՌԴ-ԱՄՆ աշխարհաքաղաքական բանակցությունների համատեքստում է, քանզի գնում է նոր Պոտսդամը, նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորում։
Ինքն ասում է, երբ գցեք-բռնեք, թե ով է ձեզ ձեռնտու թեկնածու, ապա տեսեք, որ ինքը արևմտամետ է, բայց ադեկվատ արևմտամետ է։ Իշխանություններն ուզում են, որ Արմեն Գրիգորյանը աշխարհաքաղաքական կենտրոնների կոնսենսուսային թեկնածու դիտարկվի, բայց չի ստացվի»,- նշել է Աբովյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














