Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շտապողական և ագրեսիվ է որակել Երևանի արձագանքը ԵԱՏՄ զեկույցին։
Նա չի բացառել, որ դա հանրության ուշադրությունը հասունացած հրատապ խնդիրներից շեղելու փորձ էր՝ «պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա բարդելու միջոցով»։
«Ցավոք, Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում՝ կապված այն գլխավոր հարցի հետ, որը մտահոգում է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների թե՛ բնակչությանը, թե՛ բիզնեսին. ի վերջո, ո՞ւր է ինտեգրվում Հայաստանը։ Չէ՞ որ սա պարզ հարց է»,-նշել է նա։














