Հեռացրեք ինձ, թե չէ ես ձեզ եմ հեռացնելու․ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Հեռացրեք ինձ, թե չէ ես ձեզ եմ հեռացնելու, այս մասին Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
«Գնում ենք հանրաքվեի. ժողովուրդը չի քվեարկում` ես թողում եմ, գնամ: Հանձնվում եմ։ Առաջարկ եմ անում, հրաժարվու՞մ եք։ ժողովուրդը քվեարկում է օգտին, ես գնում եմ, խաղաղության համաձայնագիրը ստորագրում ենք, խաղաղությունը ինստիտուցիոնալ ենք դարձնում և այլն, մեկ-երկու պրոցես, TRIPP-ը բացում ենք, էդ բարդ հատվածները սահմանազատում ենք, ես թողում եմ, գնամ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ հեռացնել»,-նշել է նա։














