Հայաստանում մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է տեղադրել 70 հազար առաջադեմ Nvidia չիպ. արդյո՞ք մենք պատրաստ ենք այս տեխնոլոգիական հնարավորությունը վերածել իրական գործիքի. վերլուծաբան (տեսանյութ)
70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից, իր հրապարակած տեսանյութում ներկայացրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:
Հայաստանում մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է տեղադրել 70 հազար առաջադեմ Nvidia չիպ՝ ստեղծելով տարածաշրջանի խոշորագույն AI հաշվողական կենտրոններից մեկը։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք այս տեխնոլոգիական հնարավորությունը վերածել սեփական գիտության, կրթության, տնտեսության և աշխատատեղերի զարգացման իրական գործիքի։
Ի՞նչ կարող ենք շահել, և ի՞նչ վտանգ կա, որ հիմնական օգուտը կստանան այլ երկրների տնտեսությունները։











