Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին

17:02 • 13.11.26

Ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին: Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:15-ին ադրբեջանցի զինվորը մտել է Սյունիքի Շաքի գյուղ, կրակել տեղացի կնոջ ոտքին, նրա երեխաները ևս վնասվածքներ են ստացել: