Մեկնարկել են Արցախից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները

13:11 • 13.11.26

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող սոցիալական աջակցության հոկտեմբեր ամսվա վճարման գործընթացը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվում է ամսական 30 000 դրամ աջակցություն։