Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը կկայանա հաջորդ շաբաթ․ Քուշներ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բազմակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:
«Կարծում եմ, որ մենք մանրամասն քննարկել ենք բոլոր թեմաները, ինչը կազդի հաջորդ շաբաթ բազմակողմ բանակցությունների, ինչպես նաև այն զրույցի վրա, որը մենք կունենանք Զելենսկու հետ», - ասել է Քուշները «Վեստի» լրատվականի եթերում:
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, խորհրդակցությունների հիմնական թեման նոր մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկումն է եղել։ Ուկրաինական կարգավորումը եղել է ավելի ընդարձակ օրակարգի հարցերից մեկը։











