Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և Քուշներին

16:46 • 12.11.26

Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինն ընդգծել է Ալեշկիի շուրջ Ուկրաինայի հետ մարդասիրական համագործակցության կարևորությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանց մեկնարկից առաջ հայտնել էր, որ բանակցությունները նախատեսված են առանց եվրոպացիների մասնակցության։ Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրը բանակցային խմբում, բանակցություններն ուղղված են եղել մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկմանը։