ԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանի
Եվրոպական միությունը նոյեմբերի 16-ին հակառուսական նոր պատժամիջոցներ կսահմանի։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական գործերով նախարար-պատվիրակ Բենժամեն Ադդադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երկուշաբթի օրը մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կընդունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցների ցուցակներում կարող է հայտնվել 150 անձ և 50 բանկ։ Ադդադի խոսքով՝ դրանց մեծ մասն առաջարկվել է Ֆրանսիայի կողմից։
Ռուսական կողմն ավելի վաղ բազմիցս ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցային քաղաքականությունը չի նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։











