Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ Արփինե Սարգսյան

20:43 • 13.11.26

Իրականության հետ որևէ աղերս չունի, այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Փարաքարի դեպքի առնչությամբ դատարանում հնչած՝ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի վերաբերյալ հայտարարությանը։

Նա նշել է, որ դեպքի ժամանակ անձամբ եղել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում, սկզբից մինչև վերջ տեղյակ է գործընթացին և գիտի, թե ինչ ապացույցներ է վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերել ու իրավաչափ եղանակով հաստատել։

Նա դատարանում հնչած հայտարարությունն անհեթեթ է որակել՝ նշելով, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի և ժամանակը ցույց կտա, թե դատական վարույթն ինչ ավարտ կունենա։

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը երեկ դատարանում հայտարարել էր, որ ինքը չի սպանել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի՝ իր ընտանիքին ուղղված սպառնալիքների ազդեցության տակ։

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանն սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին :