Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «BMW» մակնիշի, «Jeep Compass» մակնիշի, «Ruichi» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։










