Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր

16:05 • 21.11.26

Նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են Ալեքսանդր Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Սամվել Ք․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Սամվել Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։