Ինձ համար նա Չավին ու Ինիեստան են՝ միասին․ Լապորտան՝ Պեդրիի մասին

18:30 • 22.11.26

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան TUDN-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրիի խաղը՝ նրան համեմատելով թիմի լեգենդար ֆուտբոլիստներ Չավի Էրնանդեսի և Անդրես Ինիեստայի հետ։

Ակումբի ղեկավարը չի թաքցրել իր հիացմունքը 23-ամյա կիսապաշտպանի խաղային մտածողությամբ՝ ընդգծելով նրա առանցքային դերը թիմում։

«Պեդրին այն ֆուտբոլիստն է, որին նայելիս ես հիացմունք եմ ապրում։ Ինձ համար նա Չավին ու Ինիեստան են՝ միասին։ Դա շատ դժվար էր պատկերացնել, բայց Պեդրին հենց այդպիսին է»,— ասել է Լապորտան։

Նախագահը գովեստի խոսքեր է հղել նաև Լամին Յամալի հասցեին․

«Լամինը հանճար է։ Նա իր տարիքի համար շատ հասուն է, տեխնիկապես՝ չափազանց օժտված։ Շատ ստեղծագործ ֆուտբոլիստ է, և նրա խաղը հաճելի է դիտել։ Նա լավ հարաբերություններ ունի թիմակիցների հետ և մեծ անհատականություն է»։

Անդրադառնալով Ռոդրիին՝ Լապորտան նշել է, որ իսպանացի կիսապաշտպանը թիմին փորձ և վստահություն է հաղորդել, ինչպես նաև օգնում է երիտասարդ Մարկ Բերնալին ավելի արագ զարգանալ ու հասնել բարձր մակարդակի։ Ակումբի նախագահի խոսքով՝ «Բարսելոնան» այս մրցաշրջանում նպատակ ունի պայքարելու բոլոր տիտղոսների համար, իսկ Հանսի Ֆլիկը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հստակ պատկերացնում են իրենց խնդիրները։

Հավելենք, որ Պեդրին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականից և թիմի հետ նվաճել է Իսպանիայի առաջնության երկու տիտղոս, երկրի գավաթն ու Սուպերգավաթը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը, իսկ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

Աղբյուրը`ArmSport.am