Կոլումբիայում՝ Մետա դեպարտամենտի նահանգապետի վարչակազմի շենքի մոտ ավտոմեքենա է պшյթել. կան տnւժածներ

10:28 • 24.11.26

Առնվազն 19 մարդ է տուժել կոլումբիական Վիլյավիսենսիո քաղաքում՝ Մետա դեպարտամենտի նահանգապետի վարչակազմի շենքի մոտ տեղի ունեցած ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Noticias Caracol-ը՝ հղում անելով հրշեջների նախնական տվյալներին:

Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի երեկոյան քաղաքի կենտրոնում՝ Լոս Լիբերտադորես հրապարակի հարևանությամբ։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան գտնվել է վարչակազմի շենքից 10-15 մ հեռավորության վրա։ Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ մոտակայքում գտնվող El Samán ռեստորանն ամբողջությամբ ավերվել է։ Ոստիկանությունը շրջափակել է պայթյունի շրջանը և քաղաքի կենտրոնի զգալի մասը։

Մետայի նահանգապետ Ռաֆաելա Կորտեսը դատապարտել է հարձակումը և խոստացել պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին ու կատարողներին։ Նա հայտարարել է, որ իշխանությունները ճշտում են պայթյունի հետևանքները, իսկ իր առաջնահերթությունը վարչակազմի աշխատակիցներին և դեպքի վայրում գտնվող բոլոր անձանց պաշտպանելն է։

Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հաստատել է հարձակումը և հայտարարել, որ սպասում է պաշտոնական զեկույցների։ Նա խոստացել է ուժային կառույցների կոշտ պատասխան և բացառել բանակցությունները նրանց հետ, ում անվանել է «նարկոահաբեկիչներ»։