Հայտնի է՝ որտեղ կանցկացվի Ամերիկայի Գավաթ 2028–ը

23:03 • 24.11.26

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) հայտնել է, որ 2028 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի ԱՄՆ-ում։

«ԱՄՆ-ը կդառնա ազգային հավաքականների ամենահին մրցաշարի պատմության նոր էջի հարթակը», – նշված է ԿՈՆՄԵԲՈԼ-ի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն Ամերիկայի գավաթի խաղարկությունն ընդունել է նաև 2016 և 2024 թվականներին։

Նախատեսվում է, որ 2028 թվականի մրցաշարը կանցկացվի հունիսի 9-ից հուլիսի 9-ը։ Մասնակիցների թիվը կհասնի 16-ի․ ԿՈՆՄԵԲՈԼ-ը կներկայացնեն 10 հավաքականներ, իսկ Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի վեց հրավիրված հավաքականներ կմասնակցեն մրցաշարին։

2026 թվականի ամռանը ԱՄՆ-ը Մեքսիկայի և Կանադայի հետ համատեղ ընդունել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։ Իսկ 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ում անցկացվել է Աշխարհի ակումբային առաջնությունը։

Աղբյուրը`ArmSport.am