Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար
Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 12-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի շախմատի աշխարհի առաջնությունը:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցեն գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և հավակնորդների մրցաշարի հաղթող, 20-ամյա ուզբեկ Ժավոխիր Սինդարովը։
Ժավոխիր Սինդարովը դեկտեմբերի 8-ին կդառնա 21 տարեկան։
Առաջնությունը կներառի առավելագույնը 14 դասական պարտիա։ Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլեւս չեն անցկացվի։
Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։
Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 18:00-ին եւ յուրաքանչյուր երեք խաղափուլից հետո լինելու է հանգստյան օր:
Առաջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 24-ին:
Շախմատիստները չեն կարող ոչ-ոքի համաձայնվել մինչև սևերը չկատարեն իրենց 40-րդ քայլը: Մինչև սևերի 40-րդ քայլը ոչ-ոքիի պահանջը թույլատրվում է միայն նույն դիրքի երեք անգամ կրկնության կամ պատի դեպքում:
Մրցանակային ֆոնդը կազմում է 2.500.000 ԱՄՆ դոլար:










